ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

29 փետ 2020 14:41

Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը.պետք է չեղարկել Երևան — Միլան չվերթները

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.
«1. Կարծում եմ պետք է չեղարկել Երևան — Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում Կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված Կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և ըստ որոշ լուրերի այդ դիմակները արտհանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր