Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բшխվել են «Nissan»-ը և «Honda»- ն, կա վիրшվոր          Վրաստանի քրեական օրենսգրքում կավելացվի հոդված՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված ծայրահեղականության դրսևորումների դեմ       Հրապարակվել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը    

02 մար 2020 13:00

Հնդկաստանը Հայաստանի հետ 40 մլն դոլարի ռազմական համաձայնագիր է կնքել

Ըստ հնդկական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների` Հնդկաստանը Հայաստան ռադիոտեղորոշիչներ մատակարարելու համար 40 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր է կնքել:

Ռադարների համակարգը մշակվել է Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական  էլեկտրոնիկայի և ռադիոլոկացիոն զարգացման հիմնարկում:
Պայմանագիրը նախատեսում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ և ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ: Ռադարները հայտնաբերել կարող են թե´ ականանետները, թե´ արկերը, թե´ հրթիռները:
Հնդկաստանը արդեն սկսել է ռադիոտեղորոշիչ համակարգը Հայաստանին մատակարարելու գործընթացը: Նշվում է, որ հնդկական բանակն այս համակարգերը կիրառում է Քաշմիրի շփման գծում:
Հնդկական կայքերն ընդգծում են, որ Հայաստանը նաև իրականացրել է ռուսական և լեհական համակարգերի փորձարկումներ, բայց արդյունքում ընտրել է հնդկական համակարգը: Որպես գործարքի մաս` Նյու Դելին 4 նման համակարգ կմատակարարի Հայաստանին:



 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր