Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

02 մար 2020 15:21

Ինչու կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով տղամարդիկ 2 անգամ ավելի հաճախ են մահանում, քան կանայք

Ըստ անցյալ շաբաթ հրապարակված Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի զեկույցի՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով տղամարդիկ գրեթե 2 անգամ ավելի հաճախ են մահանում, քան կանայք. Չինաստանում տղամարդկանց շրջանում մահացության մակարդակը կազմում է 2,8 տոկոս՝ կանանց շրջանում 1,7 տոկոսի համեմատությամբ:
Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է, որ Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացած մարդկանց 80 տոկոսը 60 տարեկանից մեծ է: Իսկ The Lancet-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ Չինաստանի քաղաքացիների միջին տարիքը, որոնց շրջանում կորոնավիրուսի հետեւանքով թոքաբորբ է զարգացել, 55 տարեկանն է:
ԱՄՆ Միչիգանի համալսարանի Բժշկական դպրոցի գերիատրիկ եւ պալիատիվ բժշկության բաժնի պետ, բժիշկ Լոնա Մոդին նշել է, որ տարեցներն իսկապես ավելի ընկալունակ են ցանկացած ինֆեկցիայի հանդեպ ընդհանրապես եւ վիրուսային ինֆեկցիաների հանդեպ մասնավորապես, քանի որ տարիքին զուգահեռ իմունային համակարգը թուլանում է:

Այսպիսով, հասկանալի է, թե ինչու են տարեց մարդիկ ռիսկի խմբում: Իսկ ինչո՞ւ է ռիսկը տղամարդկանց համար ավելի բարձր, քան կանանց:
Տարբերությունը իմունիտետի մեջ է
MedicalXpress պարբերականը հայտնում է, որ կանայք տղամարդկանցից ավելի լավ են արձագանքում ինֆեկցիոն հիվանդություններին, եւ այս մասին կարելի է դատել ըստ գրիպի վիրուսի: Մյուս կողմից՝ կանայք տղամարդկանցից ավելի ընկալունակ են աուտոիմունային հիվանդությունների հանդեպ, ինչպիսին են գայլախտը եւ ռեւմատոիդ արթրիտը. աուտոիմունային հիվանդություններով 5 պացիենտից 4-ը կին է:
Տղամարդիկ ավելի հաճախ են ծխում
Դրանից բացի, տղամադիկ ավելի հաճախ են ոչ առողջ կենսակերպ վարում, ինչը եւս նվազեցնում է հաջողությամբ բուժվելու նրանց հնարավորությունները: Հետազոտությունները ցույց են տվել, որ Չինաստանում տղամարդիկ ավելի հաճախ են ծխում, քան կանայք. չինացի տղամարդկանց կեսը ծխող է՝ համեմատած կանանց շուրջ 3 տոկոսի հետ: Պարզվում է՝ ծխելն ակտիվացնում է ACE-2 ռեցեպտորը, որը կորոնավիրուսն օգտագործում է մարդու բջիջները վարակելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր