Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

02 մար 2020 17:00

ԱՀԿ-ն կարծում է, որ ուղևորների ջերմաչափումն արդյունավետ միջոց չէ

Կորոնավիրուսի տարածման կանխման համար երկիր մուտք գործած ուղևորների ջերմաչափումը ծախսատար և ոչ այնքան արդյունավետ միջոց է, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
«Մուտքի կամ ելքի ժամանակ մարմնի ջերմաստիճանի չափումն ինքնին արդյունավետ միջոց չէ երկրների միջև վարակի տարածումը կանխելու համար, քանի որ վարակված անձինք կարող են գտնվել հիվանդության գաղտնի շրջանում, հիվանդության վաղ փուլում նրանք կարող են չունենալ ակնհայտ ախտանիշներ կամ կարող են օգտագործած լինել ջերմիջեցնող միջոցներ և այդկերպ թաքցնել հիվանդության ախտանշանները: Բացի այդ, ջերմաստիճանի չափումը որոշակի ներդրումներ է պահանջում, և դրանից քաղած օգուտները կարող են չնչին լինել»,- նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր