Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

03 մար 2020 10:00

Տարատեսակ ինֆորմացիա և անպատրաստ հասարակություն․. Ամբողջ բեռն իր վրա է վերցրել վարչապետը. «Ժողովուրդ»

«Չնայած կորոնավիրուսի դեպք Հայաստանում հաստատվել է ընդամենը մարտի 1-ին, սակայն սխալված չենք լինի, եթե նշենք, որ երկու օր անց Հայաստանում իսկապես խուճապ է առաջացել. խանութները դատարկվում են անհագ գնումների պատճառով, դեղատներում դիմակ և ախտահանիչ միջոցներ չկան։ Իսկ ո՞րն է պատճառը, և ինչո՞ւ հասարակությունը պատրաստ չէր այդ լուրին: Այս օրերին կրկին ականատես եղանք մի իրավիճակի, երբ հասարակությանը հանգստացնելու, իրավիճակը ներկայացնելու ամբողջ բեռն իր ուսերին է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և յուրաքանչյուր անգամ անում էր հայտարարություններ, որոնք տարբերվում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արտահայտած մտքերից:


Այդպես եղավ թե՛ ՀՀ-Իրան սահմանը փակելու, թե՛ ուսումնական հաստատությունների աշխատանքները հետաձգելու հարցերում: Սակայն հենց այս իրավիճակում հատկապես կարևոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցել թե՛ միմյանց, թե՛ վարչապետի հետ: Այս ամենից զատ՝ իր աշխատանքում թերանում է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Ինչպես հայտնի է, կորոնավիրուս է հայտնաբերվել Թեհրանից Հայաստան ժամանակ ՀՀ քաղաքացու մոտ, և քաղաքացին ինքն է դիմել բուժօգնության: Նրան, սակայն, պետք է ստուգեին մինչև ինքնաթիռ բարձրանալը, ապա օդանավակայանում։ Հենց այստեղ է, որ պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնի տեսչական մարմինը ու մեկ առ մեկ ստուգի մարդկանց օդանավակայանում: Բայց այս տեսչությունը մշտապես աչքի է ընկնում իր անգործությամբ, ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով, իր ղեկավարների հաճախակի փոփոխությամբ:
Իսկ արդյոք Հայաստանն ունի՞ հակավիրուսային միջոցներ. արդեն պարզ է, որ դեղատներում չկան դիմակներ, ախտահանիչ միջոցներ և, մյուս կողմից էլ, չկան հստակ հակավիրուսային միջոցներ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առողջապահության նախարարութան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե ոչ մի հատուկ դեղամիջոց չկա, և օգտագործվում են սովորական հակավիրուսային դեղամիջոցներ և ջերմիջեցնողներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր