Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Երևանում բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները       Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ    

03 մար 2020 12:35

Տեսանյութ. Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփում է վերջին նորությունները:
Նա տեղեկացրել է, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումը։
Կառավարության որոշման փոփոխությամբ՝ երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ։
Սահմանափակումը կտարածվի նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր