ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %          Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը       Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով    

03 մար 2020 16:38

ԱԱԾ-ն կսկսի մաքրվել դավաճաններից եւ ոչ հայրենասերներից. գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կսկսի փուլ առ փուլ մաքրվել դավաճաններից եւ այն անձանցից, որոնք հայրենասեր չեն, որոնք վիրավորում են սպայի պատիվը: Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին:
Գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ ԱԱԾ-ն կսկսի ինքնամաքրման գործընթաց: Ընդ որում՝ Մարտիրոսյանը չպատասխանեց Գորգիսյանի հարցին՝ արդյոք բացահայտվել եւ պատժվե՞լ են մարդիկ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարում խափանումներն են ստեղծել: «Մենք ձեզ անմիջապես կհայտնենք, հենց մեզ մոտ տեղեկություններ լինեն: Շնորհակալություն»,- ասաց  գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր