Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

04 մար 2020 12:45

Հարց Էրդողանին. «Աթաթուրքը պալատում նստա՞ծ էր, երբ թուրք զինվորներին հրամայում էր մեռնել»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», խստիվ քննադատում է Էրդողանի վարչակազմի ձեռնարկած ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում։
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, դատապարտելով Անկարայի ռազմաքաղաքական գործողությունները Սիրիայում, հայտարարել էր, որ Էրդողանը թուրքական բանակի զինվորներին պարզապես մահվան է ուղարկում։

Ի պատասխան այդ քննադատության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քեմալական կուսակցության առաջնորդին հիշեցրել է նույն այդ կուսակցության հիմնադիր և Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանրահայտ խոսքերը։
«Ի՞նչ էր ասում Մուստաֆա Քեմալը Աթաթուրքը մեր զինվորներին Դարդանելիում: Նա ասում էր՝ ես ձեզ հրամայում եմ ոչ թե կռվել, այլ մեռնել»։
Ապա Էրդողանը ընդդիմադիր կուսակցապետին հորդորել է լավ ծանոթանալ իր ղեկավարած կուսակցության անցյալին։
Քեմալ Քըլըչդարօղլուն էլ արձագանքել է Էրդողանի վերոհիշյալ արտահայտություններին և նրան հարցրել ու հիշեցրել մեկ այլ բան։
«Ես էլ ուզում եմ հարցնել. Աթաթուրքը պալատում նստա՞ծ էր, երբ թուրք զինվորներին հրամայում էր մեռնել։ Հա՞։ Մինչդեռ դուք պալատներում բազմած թեյ եք խմում, իսկ Սիրիայում մեր զոհերի մասին հեռախոսով իմանում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր