Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 մար 2020 16:36

Վրաստանի խորհրդարանը մտադրվել Է անցնել հեռավար աշխատանքի

Վրաստանի խորհրդարանը հավանաբար կանցնի հեռավար աշխատանքի. որի դեպքում օրինագծերը կքննարկվեն Էլեկտրոնային ձեւաչափով եւ դրանք կընդունվեն Էլեկտրոնային քվեարկությամբ։
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ աշխատանքի այդ մեթոդին անցնելու հավանականության մասին խորհրդարանի բյուրոյի մարտի 6-ին կայացած նիստում հայտարարել Է օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:

Նա իրավաբանական հարցերի կոմիտեին եւ իրավաբանական դեպարտամենտին հանձնարարել Է քննարկել այդ նախաձեռնության տեխնիկական եւ իրավական կողմերը:
«Եկեք բոլորս միասին մտածենք եւ պատրաստենք նախաձեռնություն, որը հատուկ դեպքերում խորհրդարանին թույլ կտա օրինագծերը քննարկել Էլեկտրոնային ձեւաչափով եւ Էլեկտրոնային քվեարկություն անցկացնել որոշումներ ընդունելու համար»,-հայտարարել Է Արչիլ Տալակվաձեն:



Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ Վրաստանում բազմաթիվ հիմնարկություններ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ սկսել են անցնել հեռավար աշխատանքի:
Մարտի 6-ի դրությամբ Վրաստանում գրանցել Է կորոնավիրուսով վարակման արդեն ինը դեպք, հաղորդել Է Sputnik-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր