«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

07 մար 2020 15:05

Դուբայի շեյխի կինը պատմել է իր փախուստի պատճառը՝ մեղադրելով ամուսնուն

Դուբայի կառավարիչ, շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդի կինը, որ փախուստի էր դիմել Արաբական Էմիրություններից,դատարանում պատմել է, թե ինչու է դիմել այդ քայլին։ Բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ նա փախուստի պատճառները հիշատակելիս մեղադրել է ամուսնուն։

Հայա Բինտ ալ Հուսեինը՝ կինը, հայտարարել է, որ ամուսինը 2019 թվականի փետրվարին փորձել է իրենց մանկահասակ, ընդամենը 11 տարեկան դստերը կնության տալ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին։ Դուբայի կառավարիչը հերքել է այս հայտարարությունը։
Դատարանում այս հայտարարությունները հնչել են մեկ այլ գործի շրջանակներում։ Դուբայի կառավարչին այդ գործով մեղավոր են ճանաչել իր երկու այլ դստրերի առևանգման մեջ։
Նրանք երկուսն էլ փախել են Դուբայից, սակայն նրանց երկուսին էլ շեյխի հրահանգով փախցրել են այլ երկրներից ու վերադարձրել հայրենիք։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր