Իրանում ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը          Տեսանյութ.100.000 ծաղիկ մնաց սահմանին, գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ       Տեսանյութ. Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք մարզիկին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն    

09 մար 2020 10:16

Մոսկվայի իշխանությունները նախազգուշացրել են՝ կարանտինը խախտելու դեպքում ՝ընդհուպ մինչեւ 5 տարվա ազատազրկում

Ռուսաստանում կորոնավիրուսն ավելացվել է հիվանդությունների ցանկում, որոնք ներկայացնում են վտանգ շրջապատի համար: Օրենսդրության խախտումը կհանգեցնի պատասխանատվության, այդ թվում՝ քրեական, ընդհուպ մինչեւ 5 տարվա ազատազրկման, կիրակի հայտնել են Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի մոնիթորինգի եւ վերահսկողության օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բնակչության սանիտարա-համաճարակային բարեկեցության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումը, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների չկատարումը ենթադրում է պատասխանատվություն ՌԴ ՔՕ 236 հոդվածի համաձայն»,-ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, եթե սանիտարա-համաճարակային կանոնների խախտումը հանգեցնի զանգվածային հիվանդության կամ մարդկանց թունավորման, ապա դա պատժվում է մինչեւ 80 հազար ռուբլու կամ դատապարտյալի աշխատավարձի մինչեւ վեցապատիկի չափ տուգանքով, կամ մինչեւ երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ, կամ մինչեւ 360 ժամ հարկադիր աշխատանքով, կամ մինչեւ մեկ տարվա ուղղիչ աշխատանքներով, կամ էլ մինչեւ մեկ տարի ազատազրկմամբ:
Նշվում է, որ ռեժիմի կատարումը հսկվում էտեսախցիկների միջոցով, ռեժիմը խախտելու դեպքում նախատեսված է տեղավորել քաղաքացուն օբսերվատորում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր