Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

09 մար 2020 14:42

Տեսանյութ. Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել

«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել»,-այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։
«Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։
Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասները՝

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր