Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր է          Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ    

09 մար 2020 16:00

Իրանում 70 000 կալանավոր ազատ է արձակվել բանտերից

Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես ազատ արձակված 70 000 բանտարկյալներին, քանի դեռ այդ անձինք սպառնալիք չեն ներկայացնում հասարակական անվտանգության համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Կալանավորները ազատ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հասարակական անվտանգության համար սպառնալիք չի լինի»,-հայտարարել է Ռաիսին՝ հաստատելով, որ Իրանի իշխանությունները բանտերից ազատ են արձակել շուրջ 70.000 կալանավորի:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրանի արդարադատության նախարարության խոսնակ Ղոլամհոսեին Էսմայիլին լրագրողներին հայտնել է, որ երկիրը պատուհասած կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրի իշխանությունները որոշել են ժամանակավորապես բանտերից ազատ արձակել 54 000 դատապարտյալի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր