Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

10 մար 2020 13:55

Տեսանյութ. Փաշինյանը՝ Մեղրիում. Չհամարեք, որ մեզ համար եք քվեարկելու, դուք ձեր համար եք քվեարկելու

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Սահմանադրական փոփոխությունների հանրաքավեի քարոզարշավի շրջանակում քաղաքական գնահատական տվեց ՍԴ-ին։

«Իմ հստակ քաղաքական գնահատականն է՝ ՍԴ-ն  քոչարյանասերժական իշխանության վերջին մնացորդն է, որից մեր ժողովուրդը պետք է ապրիլի 5-ին ազատվի։ Այսօր Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ հանրաքվեով կտրելու են անտեսանելի ձեռքերն ու շոշափուկները, որոնք փորձում են միջամտել դատական իշխանությանը։ Նշեց՝ ՍԴ-ն դարձել է բոլոր ընտրակեղծիքների տանիքը, և Հայաստանի հպարտ քաղաքացին պետք է ՍԴ անդամներին տուն ուղարկի։

«Իշխանությունը մերը չէ, ժողովրդինն է, այո, այն իրավիճակներում, երբ բարդ հարցեր կան լուծելու, պետք է միջամտի ժողովուրդը։  Չհամարեք, որ մեզ համար եք քվեարկելու, դուք ձեր համար եք քվեարկելու։ Եվ ժողովուրդը պետք է հաղթի»,- մասնավորապես հայտարարեց Փաշինյանը։

Նա իր ելույթի վերջում ընթերցեց իր գրած բանաստեղծությունը։

Նշենք, որ նրա հետ Սյունիքում են նախարարներ Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և այլք։ Կուսակցական այս գործիչները Հայաստանի հարավային դարպաս են մեկնել ուղղաթիռով, ինչը հարցեր է առաջացրել քաղաքացիների ու «ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնածների մոտ։
[media=]

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր