Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 մար 2020 12:29

«Իտալիայից ժամանած մեր հայրենակիցները բողոքում են». Աշոտ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իտալիայից ժամանած մեր հայրենակիցները բողոքում են, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ամենախիստ առողջապահական հսկողությունն է իրականացվում իրենց նկատմամբ:
Իհարկե, նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչի համար է այդ ամենը, սակայն բոլորը միաբերան փաստում են, որ նույնիսկ Իտալիայում նման կերպով ծառայություն չի իրականացվում, իրենք նույնիսկ Հայաստանի կայքերից ու հեռուստաալիքներից են իմացել, որ Իտալիայում «պանիկա» է:
Արտասահմանից եկած մի կին էլ ահավոր զարմացած նայում էր կատարվող աշխատանքներին ու վերջապես չդիմանալով հետաքրքրությանը հարցրեց, թե բա՝ դուք գոնե տեսե՞լ եք, թե ձեր երկիրը, որ հորիզոնականներում է ու ինչ տոկոսով, ինչի՞ եք այսքան իրար խառնվել:
Ամենակարևորը մի բան գիտակցելն է, որ վիրուսի ներթափանցումը Հայաստան ոչ մեկին ձեռք չի տալիս, դրա գաղտնի պահելը ևս ոչ մեկին ձեռք չի տալիս:
Հ. Գ. Հավատացեք` ՀՀ առողջապահական համակարգն այս պահին ձեր հարևանի տեգոր կնոջից ավելի շատ է տեղեկացված ու ավելի լուրջ է զբաղվում վերահսկողական աշխատանքներով:
Հ. Գ. Գ. Առողջ եղեք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր