Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

11 մար 2020 15:53

Գյումրեցի կնոջ հուղարկավորությանը հարազատներից ոչ ոք ներկա չի եղել

Գյումրիում այսօր՝ մարտի 11-ին տեղի է ունեցել մարտի 5-ին սպանված 43-ամյա կնոջ հուղարկավորությունը։ Գյումրու քաղաքապետարանից  հայտնեցին, որ թաղման արարողությունը կազմակերպել է քաղաքապետարանը, քանի որ հարազատները հրաժարվել էին դա անել։
Ի դեպ, հարազատներից ոչ ոք՝ այդ թվում նրա որդին, որը հոր մահվանից հետո բնակվում էր հորաքրոջ հետ, ներկա չի եղել թաղմանը։
Կնոջ 13-ամյա դուստրը, որը նույնպես տուժել էր 28-ամյա տղամարդու կողմից ծեծի հետեւանքով, այս պահին Երեւանում է՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, վերջին օրերին նրա վիճակում դրական տեղաշարժ է նկատվել։ Անչափահաս աղջկա ու նրա եղբոր  հետագա խնամակալության հարցը դեռեւս չի լուծվել, Գյումրու խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովից  հայտնեցին, որ նախօրեի հանձնաժողովի նիստում նրանք ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Աղջկա խնամակալությունը ստանձնելու համար հանձնաժողովին դիմել է Երեւանաբնակ մի կին, հարազատների կողմից ոչ մի դիմում չեն ստացել։ Խնամակալության հարցը կլուծվի ավելի ուշ՝ երեխաների հետ խոսելուց հետո։
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նույնպես ներկա է եղել, ինչի մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ. «Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը։ Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և, իհարկե, եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին, ինչպիսին բռնությունն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր