Շատ ավելի գովելի կլինի, եթե հարցը պարզապես չհասնի ներողության.«Փաստ»

Ներողությունն ակնկալվում էր, ինչին պետք է հետևեին սոցցանցային հիացական, պաշտամունքային գրառումները, թե՝ տեսեք՝ ինչ ղեկավար ունենք, ինչ է տվել մեզ հեղափոխությունը, մի՞թե նախկինում որևէ ղեկավար ներողություն կխնդրեր և այլն... Զուգահեռ սպասվում էր նաև այդ երիտասարդի խնդրի լուծում:
Այդպես էլ եղավ: Ու լավ է, որ այդպես եղավ, բացառությամբ քարոզչական հնարքների, հատկապես տեսախցիկների առջև հավատարմության երդում «ստանալու»: Խնդիրն այլ է ու մի քանի ենթաշերտերով: Նախ՝ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը «արժանապատիվ քաղաքացիներին» է մեղադրում աղքատ լինելու, վատ ապրելու համար: Երկրորդ՝ այս երիտասարդը, մեղմ ասած, միակը չէ մեր երկրում, որ նման վիճակում է: Այո, դրա համար ներկա իշխանությունները չեն մեղավոր, սակայն այդպես նվաստացնելու ճանապարհով հարցը լուծելն ու երկրպագություն ստանալը քիչ է ասել, թե գեղեցիկ չէ: Իսկ ի՞նչ անեն մյուսները, որոնք չեն հայտնվել նման ուշադրության կենտրոնում: Այս հարցի պատասխանը չկա:
Ամեն դեպքում, սխալն ընդունելը գովելի է, ներողություն խնդրելն՝ առավել ևս: Բայց շատ ավելի գովելի կլինի, եթե հարցը պարզապես չհասնի ներողության...»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում