Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

12 մար 2020 14:03

Չի բացառվում, որ հանրային հավաքների վերաբերյալ որոշում կայացվի

«Բազմիցս նշել եմ, որ ՀՀ ժամանող բոլոր ուղևորներին բոլոր էպիկ զոնաներից հնարավոր չէ մեկուսացնել, ինչպես հնարավոր չէ մեկուսացնել որևէ երկրում: Որպես օրինակ կարող եմ բերել Չինաստանից ժամանած մեր հարյուրավոր քաղաքացիներին, որոնց մոտ բարեբախտաբար կորոնավիրուս չի հայտնաբերվել: Մեկուսացում ցուցված է միայն հաստատված դեպքի անմիջական կոնտակտներին:
Ամեն բան արվում է ԱՀԿ-ի խորհուրդներին համապատասխան». մարտի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե կորոնավիրուսով նոր հիվանդներին ինչո՞ւ ի սկզբանե չեն մեկուսացրել, այլ մեկուսացրել են տնային այցերի միջոցով հետևելուց և գանգատներից հետո միայն:
Ըստ նախարարի՝ ցուցումներում փոփոխություն է արվել: Եթե մինչ այժմ մեկուսացնում էին հիվանդից 2 շարք առաջ ու հետ նստած ուղևորներին, ապա հիմա 1 շարքն է խորհուրդ տրվում: Հիվանդների հետ շփված անձանց պարզել են, 1 դեպք կա մեծ շրջանակով, նրանք բոլորն էլ հայտնի են և նույնականացված:
«Իտալիայի քաղաքացու հետ շփված անձանց շրջանակն է մեծ, նրանք մեկուսացվել են առանձնացված մի շենքում, որտեղ ապրողներ չկան»:
Ըստ նախարարի՝ հանրաքվեի քարոզչություն չկատարելու և կրթական հաստատություններում պարապմունքները հետաձգելու վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում դեռ շտապել պետք չէ:
«Որոշումները կայացվում են օրական ռեժիմով, հնարավոր է ցանկացած պահի այլ որոշում կայացնել: Ինչ վերաբերում է մեզ ուղղված այն քննադատությանը, թե այլ երկրներ ավելի խիստ միջոցներ են իրականացնում, երևի շատերը չգիտեն ձեռնարկված միջոցառումների մասին: Ցանկացած երկիր իրականացնում է իրավիճակին համահունչ միջոցառումներ»:
Իսկ թե ինչո՞ւ 1 դեպք լինելու պարագայում դասերի հետաձգում եղավ, 4-ի դեպքում նույնը չի արվում, Ա. Թորոսյանը նշեց. «Հանրային վստահության և հավաստիանալու համար, որ լոկալ տրանսմիսիա չի եղել, որոշվեց 5 օրանոց արձակուրդը տեղափոխել առաջ: Այսօր ունենք նոր իրավիճակ, ու որոշում կկայացվի նոր իրավիճակի վերաբերյալ: Չի բացառվում, որ հանրային հավաքների վերաբերյալ որոշում կայացվի»,- ասաց նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր