16:47 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են         16:25 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին      16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times    

12 մար 2020 14:45

Ունենք մեկուսացված 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում, բայց թիվը կարող է աճել. Թորոսյան

Երեկվա դրությամբ ունեինք 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում. անձանց թիվը չեմ կարող ասել, բայց քանի որ այս պահին տեղի են ունենում մեկուսացման գործընթացներ. մեկուսացվողների թիվը կավելանա և վերջնական թիվը կհայտարարենք: Չի բացառվում, որ մեկուսացվողների թիվը 10-20-ով աճի. այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդարադառնալով կորոնավիրուսով հիվանդների հետ շփված և մեկուսացված անձանց թեմային. հայտնում է Yerkir.am-ը:
Նա նշել է. «Կարծում եմ առաջին դեպքի ժամանակ մեկուսացված 31 անձինք թեստ անցնելուց հետո տուն կգնան, քանի որ նրանց մոտ որևէ ախտանշան չի երևացել»:
Ինչ վերաբերում դիտարկամանը, թե մեկուսացումը որքանով կարող է նպաստել վարակի տարածման կանխարգելմանը, Թորոսյանն ասաց, որ ինքնամեկուսացումը և սոցիալական պատասխանատվությունը համաճարակների կանխարգելման միակ գործիքներն են: «Վիրուսը տարածվում է գաղտնի շրջանով, շատ արագ, մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների»,- շեշտեց Թորոսյանը:
Միևնույն ժամանակ նախարարն հորդորեց՝ համաճարակի օջախ հանդիսացող վայրերից վերադարձած քաղաքացիներից աշխատել սահմանափակել շփումները, ինքնամեկուսանալ և ամենակարևորը՝ գանգատների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և անմիջապես հայտնել բժշկական ծառայություններին, որոնց հեռախոսահամարները հրապարակված են որպեսզի հնարավոր լինի թեստ կատարել և թեստի արդյուքնների հիման վրա որոշել հիվանդ է տվյալ անձը, թե՝ ոչ: Նա նաև հիշեցրեց, որ վարակված անձը հինգ րոպե մեկ կամ երկու օր հետո վարարակիր չի համարվում , որովհետև անհրաժեշտ է վիրուսի մեծ քանակ, որպեզի այն արտազատվի և ուրիշներին վարակի:
«Հետևաբար այդ սխեման՝ հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել կոնտակտավորներին միակ գործուն սխեման է հիվանդության շղթան կոտրելու համար»,-պարզաբանեց նա որ հավելեց, որ հիվանդությունը նոր է և նշել, թե տվյալ անձը գաղտնի շրջանի որ օրից սկսած է համարվում վարակակիր, շատ դժվար է, սակայն երբ հիվանդը չի հազում կամ փռշտում, դիմացինին վարակելու հավանականությունը շատ փոքր է:
Թորոսյանը պարզաբանեց նաև, որ այս պահին քննարկվում են ինքնամեկուսացվողների համար վարչական պատասխանատվության մեխանիզմները:
Հիշեցնենք՝ որ ավելի վաղ Հայաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսի մեկ դեպք։ Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 4 է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր