Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

12 մար 2020 15:05

Էջմիածնի Էռնեկյանի դպրոցում կաթողիկոսի որոշմամբ դասերը դադարեցվել են

Էջմիածնի Էռնեկյանի դպրոցում կաթողիկոսի որոշմամբ դասերը դադարեցվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։
«Վեհափառ հայրապետի որոշմամբ դադարեցրել ենք, սպասում ենք Էջմիածնում որոշման կայացմանը. ըստ այդմ՝ մեզ մոտ կշարունակվի մյուս գործընթացը։ Հիմնական խնդիրը բացակայություններն են, անհանգստությունը ծնողների մեծ էր, երեխաներին տանում էին տուն»,– նշեց նա։
«Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատությունը հիմնադրվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ.։
Նշենք, որ Էջմիածնի դպրոցներում այսօր մեծ թվով բացակայություններ են եղել, ինչպես նաեւ ծնողները դասապրոցեսի ընթացքում երեխաներին տուն են տարել։ Պատճառը նախօրեին այդ քաղաքի բնակիչներից մեկի՝ կորոնավիրուսով ախտորոշումն է։
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված երեք դեպքերից մեկը Էջմիածնի բնակիչ է, գիշերվանից ահազանգեր են ստացվում, որ պարբերաբար տասնյակ «Շտապօգնության» մեքենաներ են ներսուդուրս անում քաղաք։ Տղամարդը, որի մոտ հաստատվել է վարակը, մարտի 8-ին մասնակցել է իր որդու նշանադրության արարողությանը։ Ըստ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝  նրա հետ սերտ շփում ունեցած անձիք այս պահին մեկուսացվում են։ Էջմիածնում, ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություններ կան, ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դպրոցներ եւ մանկապարտեզներ չի տարել։ Վերջին պաշտոնական տվյալով Հայաստանում կա 4 վարակված, 57 մարդ  մեկուսացված է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր