ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն          Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ       Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան    

13 մար 2020 15:06

Տեսանյութ.Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետքերով. . Հնարավոր է խոշտանգման մեղադրանք առաջադրվի

Գյումրիում մարտի 5-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մանրամասներ հայտնեց լրագրողներին:
«Գալա»-ն գրում է. Անզգուշությա՞ն, թե՞ դիտավորյալ սպանության հետ գործ ունենք: Հարուցված քրեական գործի վերաբերյալ քննադատություններին ծանոթ է դատախազը, շտապում է հայտարարել՝ փորձաքննություններից հետո չի բացառվում, որ վերանայեն հոդվածները:
Հիշեցնենք, որ ծեծի արդյունքում մահացավ 43-ամյա Մարինե Խ.-ն, իսկ նրա 13-ամյա դուստրը մարմնական բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:
Հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հետևանքով անզգուշությամբ կնոջը մահ պատճառելու համար:
Եթե պարզվի, որ անձը մշտապես է ծեծի ենթարկել կնոջը, կդիտարկեն նաև խոշտանգման հանգամանքը: Մեկ նման տվյալ կա: 2016-ին է տուժողին կասկածյալը կրկին ծեծի ենթարկել՝ առողջությանը հասցնելով միջին ծանրության վնաս:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր