Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում    

13 մար 2020 15:26

Կորոնավիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. վարակվածների թիվը հասավ 8-ի

Եվս երկու հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակման դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսպիսով վարակված անձանց թիվը հասավ 8-ի:
«Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին վարակված անձի հետ շփում ունենալու պտաճառով: Խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է: Երկու դրական հաստատված թեստ ունենք: Այսինքն այն անձինք, որ մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ, որոնք տեղափոխվել էին ինֆեկցիոն հիվանդանոց եւ նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսը դրական է ցույց տվել: Այս պահին իրենք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն: Սա դարձել է մի ախտանիշ, երբ ջերմությունը բարձրանում է, հետո որոշ ժամանակ հետո նորից իջնում է: Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են: Նաեւ պարզվում է, թե արդյոք մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ: Հետեւաբար կարող ենք ասել, որ այս պահին ունենք 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են: Դա, իհարկե, վատ է, բայց համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը», - հայտարարեց նախարարը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր