16:42 - Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի         16:27 - Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում      16:03 - Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից    

13 մար 2020 16:05

Ջերմություն, չոր հազ, հևոց,նման ախտանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել

Ջերմություն, չոր հազ, հևոց. սրանք կորոնավիրուսի հիմնական ախտանշաններ են: Մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել և անմիջապես կապ հաստատել տարածքային բժիշկների հետ:
 
ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ շնչառական վարակների ցանկացած ախտանշանների դեպքում  կարիք կա անձին հետազոտելու և  հասկանալու, թե դրանք ինչի հետևանք են:
 
«Կորոնավիրուսը, ի տարբերություն մյուս շնչառական վարակների, ընթանում է չոր, ոչ խորխային հազով, և այս դեպքում թոքաբորբն ավելի դանդաղ է զարգանում:

Հետևաբար, ախտանշանների դեպքում մենք բոլորին խնդրում ենք, հորդորում ենք, որ հնարավորինս շուտ դիմեն բժիշկներին, ինքնաբուժությամբ չզբաղվեն, ինչը վտանգավոր է: Բժշկի զննելուց և նշանակումից հետո նոր միայն պետք է բուժում ստանալ»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:
 
Նա ընդգծեց, որ եթե մարդիկ ունեն ճամփորդական փորձ, այսինքն՝ եղել են այն երկրներում, որտեղ կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը լարված է, ապա անպայման հետևեն իրենց ջերմությանը:
 
«Եթե տեսնում են, որ ունեն ջերմություն, ապա պետք է տեղեկացնել բժշկին: Ջերմություն ունենալու դեպքում չպետք է ընդունել ջերմությունն իջեցնող դեղեր: Բժիշկը պետք է գնահատի անձի առողջական իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, բուժում նշանակի: Հայաստան վերադարձողների հետ մասնագետները կապի մեջ են, եթե կլինեն այնպիսի արտահայտված կլինիկական նշաններ, որոնք անհանգստացնող են, ապա անձը կուղղորդվի ինֆեկցիոն հիվանդանոց՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:
 
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք վերջին

 շրջանում ճամփորդական փորձ չունեն, ապա Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ այս դեպքում նույնպես անհրաժեշտ է հենց առաջին իսկ նախանշաններից դիմել բժշկի:
 
«Պետք է առաջին հերթին զանգահարել բժշկին, ներկայացնել խնդիրը և ստանալ համապատասխան ցուցումներ: Հիշեցնեմ, որ պոլիկլինիկաներում գործում է նաև կանչերի ինստիտուտը, անհրաժեշտության դեպքում բժիշկը կմոտենա»,-ասաց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր