Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

13 մար 2020 16:25

Տեսանյութ. Ապօրինությունների փաստական տվյալներ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Ոստիկանության հաղորդմամբ, քննությանը հայտնի տվյալներով՝ բժշկական կենտրոնի տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց սահմանված կարգի մրցույթ հայտարարելու 2014 և 2016 թվականներին իր հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ կնքել է լվացքի, արդուկման և ախտահանման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր։ 2016-ից 2019 թվականներին ծառայություններ մատուցող ընկերության տնօրենը կազմել և բուժհաստատության համապատասխան աշխատակիցներին է ներկայացրել մատուցված ծառայությունների ծավալի վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր, ինչի հետևանքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37 միլիոն 500 հազար դրամից ավելի գումար։

Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի որոշ աշխատակիցներ, պետության կողմից երաշխավորված, անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ ծրագրի շրջանակներում, 2016-ից 2019 թվականներին կրկնակի կամ հավելյալ բժշկական ծառայությունների վերաբերյալ հաշվառման փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են մտցրել ու կազմել ակնհայտ կեղծ հաշվետվություններ, որոնք ներկայացրել են Առողջապահության նախարարությանը և չիրականացված ծառայությունների դիմաց ստացել 27 միլիոն 100 հազար դրամից ավելի գումար։
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բուժհաստատության նյութական պատասխանատու անձը 2019 թվականի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է 2 միլիոն 500 հազար դրամից ավելի` ընդհանուր 6 տոննա 360 լիտր վառելիք։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր