Էջմիածնեցի կնոջ հասցեական քարտն օդանավակայանից ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն
![](https://panorama.am/news_images/752/2255463_1/ues.thumb.jpg)
-Քիչ առաջ է խորհրդի նիստն ավարտվել, ի՞նչ նորություններ կարող եք հաղորդել:
-Ընթացիկ աշխատանքների մասին է խոսվում և տրվում հանձնարարականներ: Դրանցից մեկն էլ այն է, որ այսուհետ հանձնաժողովի նիստերը կլինեն ամենօրյա ռեժիմով: Դա նշանակում է, որ ընթացքում հայտնված խնդիրները ընթացքում լուծում կստանան:
-Ձեր ձեռքի տակ կա՞ մեկուսացված քաղաքացիների թվի մասին:
-Ոչ, դա մեր տիրույթում չէ:
-Արդյո՞ք այնուամենայնիվ այդ թեզը չփլվեց, որ միայն պետք է վերահսկել՝ ասելով, թե՝ գնա տուն, եթե գանգատ ունես, թեկուզ Էջմիածնի կնոջ օրինակով չաշխատեց դա:
-Այդ հասցեական քարտերը ինքնանպատակ չեն լրացվում, դրանք հերթափոխի ավարտից հետո, այսինքն՝ իննից ինը, մշակվում է տեսչական մարմնի կողմից և տրմադրվում է ԱՆ-ին: Հասցեական քարտում լինում են դեպքեր, երբ ինֆորմացիան սխալ է լինում՝ հեռախոսահամարը, կամ հյուրանոցի հասցեն: Այստեղ նաև այլ պետական մարմիններ են աշխատում, որոնք օգնում են: Այսինքն՝ տվյալ անձի հետ ուղիղ կապի մեջ է լինում ԱՆ ներկայացուցիչը:
-Միայն անմիջական շփում ունեցողնե՞րն են մեկուսացվում:
-Ինքնաթիռում եղած ժամանակ երկու շարք առաջ և հետևում, կարգն այդպիսին է:
-Դուք կարող եք պնդել, որ էջմիածինցի կինը օդանավակայանում զննվել է:
-Մեզ մոտ հերթպահները ոչ միայն զննում են իրականացնում, այլև մոտենում է ինքնաթիռի անձնակազմին հարցնում է, թե ախտանշաններով մարդ կա, թե ոչ, կամ արդյոք ինքնաթիռն ախտահանվել է մինչև թռիչքը: Իտալիայից եկողների համար բացվել է առանաձնացված երեք-չորս ուղի անձնագրային անցակետում: Կոնկրետ այդ կնոջ հասցեական քարտը ևս փոխանցվել է Առողջապահության նախարարություն: