«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

14 մար 2020 12:36

Այս կերպ կարելի է հաղթահարել այս համաշխարհային մարտահրավերը՝հայտարարել արտակարգ դրություն

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն ու կիրարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվաած առնվազն մի քանի միջոցառումներ, մասնավորապես՝
ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,
սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,
հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում,
զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում,
որոշակի տարածքներ մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում։
Խելամիտ կլինի նաև կառավարության անցումը 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ ստեղծելով իրավիճակը վերահսկող և իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների մասին որոշումներ կայացնելու պատրաստ օպերաատիվ շտաբ։
Այս կամ այն կերպ իրավիճակը կկարգավորվի և ճգնաժամից դուրս կգանք, սակայն գրագետ գործելաոճը և իրավիճակի հետևից վազելոու փոխարեն այն սանձելը թույլ կտան շատ ավելի քիչ կորուսներով հաղթահարել այս համաշխարհային մարտահրավերը»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր