Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար          Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»       Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 մար 2020 13:34

Ահազանգում է լրագրողը՝ օդը չի հերիքում այս վիճակից,խայտառակ վիճակ է,ռենտգենը չի գործում,պիտի սպասեմ

Լրագրող Թագուհի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ջան, շնորհակալ եմ, որ անհանգստացած եք իմ առողջությամբ, քանի որ շատերն էին խնդրել գրեմ վիճակիս մասին, բոլորիդ առանձին չգրեմ, այստեղ եմ գրում: Խայտառակ վիճակ է, պետք է փաստեմ ու ես անորոշ վիճակով եկել եմ տուն, քանի որ այսօր, համաշխարհային պանդեմիայի պայմաններում, պոլիկլինիկայում միայն հերթապահ բժիշկն է, ռենտգենը չի գործում, և ինձ երկու օրով տուն ուղարկեցին, մինչև երկուշաբթի կաբինետը կբացեն: Թոքերումս բժիշկը խնդիր տեսավ, կոշտացումներ, բորբոքված կոկորդ, փառակալած լեզու ու այդպես մի երկու դեղ գրելով՝ ուղարկեց տուն: Հիմա խուճապահար պատրաստվում եմ գնալ մասնավոր հիվանդանոց ռենտգենի: Մարդուն թողել են իր հույսին ու սոցիալական պատասխանատվության մասին են խոսում: Բժիշկը չբացառեց, որ մոտս կարող է այդ թագավարակը լինել ու առանց ջերմության անցնել, հուսադրեց, թե ջահել եմ, ոտքի վրա էլ կարող եմ տանել, իսկ որ պոտենցիալ վարակակիր եմ, ոչինչ էլի: Քիչ էր շունչս կտրվում, հիմա օդը չի հերիքում այս վիճակից: Ավելի ուշ կգրեմ նաև Իտալիայից վերադարձած պացիենտի մասին, որն առանց դիմակի եկել էր պոլիկլինիկա, քանի որ նրան ոչ ոք ճիշտ չէր ուղղորդել: Աստված մեզ օգնական: Առողջ եղեք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր