Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

14 մար 2020 14:15

Հին ժողովրդական միջոց է առաջարկել նախագահը.Թուրքմենստանում կորոնավիրուսով հիվանդության ոչ մի դեպք

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստում քաղաքացիներին խորհուրդ է տվել վիրուսներից պաշտպանվել հին ժողովրդական միջոցով՝ հարմալի ծխով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքմենները լայնորեն կլիրառում են հարմալով ծխահարումը, ըստ հավատալիքների՝ այն պաշտպանում է հիվանդություններից:
Բերդիմուհամեդովը շեշտել է, որ թուրքմենների նախնիները հազարամյակներ շարունակ ստեղծել են վնասակար սովորություններին հակազդելու եւ տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ազգային մեթոդներ, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը: «Մեր իմաստուն նախնիները հաստատակամորեն հետեւել են ավանդույթներին՝ հարմալի ծխով ծխահարել են կարեւոր իրադարձոււթյունների ժամանակ՝ լինի նոր տուն տեղափոխվել, թե ամուսնություն, ինչպես նաեւ երբ տարվա որոշակի եղանակին առաջանում էին ինֆեկցիոն հիվանդություններ»,- ասել է Բերդիմուհամեդովը:
Պետության ղեկավարը նշել է, որ սուրբ բույս համարվող հարմալով ծխահարումը ներկայումս շարունակվում է: Նրա խոսքով՝ այս բույսի ծուխը խոչընդոտում է մարդու օրգանիզմ տարբեր վիրուսների ներթափանցումը: Թուրքմեն առաջնորդը շեշտել է այս ժողովրդական ավանդույթի հատուկ նշանակությունը, նրա կարծիքով՝ այդ միջոցները պետք է ուղեկցվեն զանգվածային բացատրական աշխատանքով:
Թուրքմենստանում չի գրանցվել նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդության ոչ մի դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ է ճանաչել: Վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 120 երկրներում: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ աշխարհում ընդհանուր վարակվել է արդեն ավելի քան 130 հազար մարդ, մեծ մասն առողջացել է, բայց 4,9 հազարից ավելին մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր