20:50 - «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը         17:00 - Տեսանյութ.Կապ չունի տանից 100 մետր եք հեռու, թե՝ 5 կմ, կողքի շենքի խանութ,100 հազար դրամով կտուգանվեք      16:32 - Զգուշացնում եմ,չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանն ահազանգում է    

14 մար 2020 16:29

Վարսավիրներն ու դիմահարդարը, որոնք սպասարկել են Իտալիայից վերադարձած՝ կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի կնոջը, մեկուսացված են

Վարսավիրներն ու դիմահարդարը, որոնք սպասարկել են Իտալիայից վերադարձած՝ կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի կնոջը մարտի 8-ին, մեկուսացված են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց նրանց գործընկեր վարսահարդարը։
«Երեքն էլ կին են, իրենց լավ են զգում, բայց մեկուսացված են Ծաղկաձորում։ Երբ եկավ մեզ,  իրեն շատ վատ էր զգում, դիմակով էր։ Ինքը մինչեւ Իտալիա գնալն էլ է եկել, էլի վատ էր, գրիպ էր»,– ասաց նա։
Վարսավիրանոցում ախտահանման աշխատանքներ են արվել, այն հիմա էլ բաց է։
Նշենք, որ Իտալիայից վերադարձած Էջմիածնեցի կինը մասնակցել էր նշանադրության արարողության՝ առանց իմանալու, որ կորոնավիրուս է կրում։ Նրա մոտ վարակի հայտնաբերումից հետո մեկուսացվել էին նշանդրեքի մասնակիցները։ Դրանից հետո վարակը հաստատվել էր նաեւ կնոջ ամուսնու ու ազգականի մոտ։ Նախօրեին պարզվեց, որ նույն շրջանակից ևս երկու հոգու մոտ է հաստատվել վիրուսի առկայությունը։
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 15 անձ կա, նրանցից մեկի մոտ առկա է թոքաբորբ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր