Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

16 մար 2020 13:05

Իրանում կորոնավիրուսից մահացել Է Փորձագետների խորհրդի անդամը. կորոնավիրուսը չի նահանջում

Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային մահացել Է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ քաղաքական գործչի մահը վրա Է հասել Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում, ուր նա տեղափոխվել Էր մահվանից երկու օր առաջ:
Իրանի առողջապահության նախարարությունը երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին հայտնել Է փետրվարի 19-ին: Ախտահարվածները հայտնաբերվել են Ղոմ քաղաքում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հանրապետությունում հիվանդացածների թիվը կազմում Է 13 հազար 938, գրանցվել Է առնվազն 724 մահ:

Փորձագետների խորհուրդը պետական մարմին Է Իրանում, որի մեջ մտնում են 88 հեղինակավոր աստվածաբաններ: Դրա հիմնական գործառույթը երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդին ընտրելն Է:


Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզների արդյունքները: Ընդ որում նրանցից երկուսը՝ Ֆաթեմա Ռահբարը եւ Մոհամադ Ալի Ռամազանին, մահացել են հիվանդությունից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
armenpress.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր