Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

21 ապր 2020 12:33

Կորոնավիրուսի համաճարակի գլոբալ պատկերը

Աշխարհում շարունակում են գրանցվել COVID-19 համաճարակից վարակման նոր դեպքեր և մահեր: Համաճարակը տարածված է ողջ աշխարհով մեկ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ համաճարակից մահացել է աշխարհում ավելի քան 167 հազար մարդ: Ընդհանուր աշխարհում հաստատված դեպքերի թիվը երկուշաբթի օրվա երկրորդ կեսի դրությամբ կազմում է մոտ 2,5 միլիոն մարդ:


Միացյալ Նահանգները շարունակում է մնալ ամենաշատ դեպքեր և մահեր ունեցող երկիր: Այստեղ հաստաված COVID 19 դեպքերի թիվը երկուշաբթի կեսօրվա դրությամբ կազմում է մոտ 750 հազար մարդ: Մահացածների թիվը ավելի քան 35 հազար է: Ավելի քան 70 հազար մարդ ապաքինվել է: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Նյու Յորքը ամենաշատ տուժած նահանգներից է: Այստեղ է արձանագրվել երկուշաբթի կեսօրվա դրությամբ ավելի քան 238 հազար դեպք և ավելի քան 12 հազար մահ: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն սակայն կիրակի օրը հայտարարել է, որ նահանգում անընդմեջ վերջին չորս օրերի ընթացքում արձանագրվում է կորոնավիրուսի դեպքերի նվազում:


Իրավիճակը Եվրոպայում ևս շարունակվում է մնալ լարված: Միացյալ Թագավորությունում երկուշաբթի կեսօրվա դրությամբ մահացել են ընդհանուր առմամբ ավելի քան 16,500 մարդ, ընդհանուր հիվանդների թիվը կազմում է ավելի քան 125 հազար: Առողջապահության և սոցիալական պահպանության նախարարության տվյալներով, կիրակի առավոտվա դրությամբ իրականացված թեստերի թիվը կազմել է ավելի քան 482 հազար: Շաբաթ օրը անցկացվել է 21,626 թեստավորում: Կրթության ոլորտի պատասխանատուներն ընդգծում են, որ պետք է անցկացվեն 5 տեսակի թեստեր, որից հետո միայն հնարավոր կլինի հստակեցնել դպրոցների վերաբացման ժամկետները: Երկրում կրթական գործընթացը կազմակերպվում է առցանց դասերի ռեժիմով:


Իսպանիան հիվանդների առումով երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո: Երկրում արձանագրվել է ավելի քան 200 հազար դեպք: Մահերի թիվը երկուշաբթի օրվա դրությամբ ավելի քան 20 500 է: Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, շաբաթ օրը մահացել է 410 մարդ, որը վերջին 4 շաբաթների ընթացքում մահացության ամենացածր ցուցանիշն է: Նվազում է նաև վարակվածների թիվը: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ այս նվազող թվերը հույս են ներշնչում, որ համաճարակը միտում ունի նահանջելու, սակայն ինչպես ընդգծել է վարչապետը՝ անհրաժեշտ է պահպանել զգուշությունը:


Նույն նվազման միտումը արձանագրվել է նաև Իտալիայում, ուր շաբաթ օրը մահացել է 433 մարդ: Երկուշաբթի օրվա դրությամբ ընդհանուր մահացածների թիվն ավելի քան 24 հազար է, իսկ հիվանդներինը՝ մոտ 179 հազար: Վերջին մահերի թվերը ևս ամենացածրն են Իտալիայուն վերջին շաբաթվա ընթացքում:


Կիրակի օրը Ֆրանսիան ևս հաստատեց COVID-19- ի զոհերի և վարակման դեպքերի անկում: Երկուշաբթի օրվա դրությամբ, Ֆրանսիայում է արձանագրված է ավելի քան 154 հազար COVID-19- ով հիվանդ, իսկ մահացության դեպքերի թիվը մոտեցել է 20 հազարի: Հոսպիտալացված հիվանդների թիվը շարունակում է մնալ մեծ, ավելի քան 30 հազար, սակայն այս թիվը ևս նվազման միտում է արձանագրում: Նվազել է նաև վերակենդանացման բաժանմունք տեղափոխված հիվանդների թիվը:


Կորոնավիրուսով հիվանդների թիվը մեծանում է նաև Ռուսաստանում: Երկուշաբթի օրվա դրությամբ այստեղ կա ավելի քան 47 հազար հիվանդ, իսկ մահացածների թիվը փոքր է՝ 405 մարդ: Դրա մասին են վկայում պաշտոնական տվյալները: Երկրում ամենաշատը տուժել է մայրաքաղաք Մոսկվան, ուր հաստատվել է ավելի քան 3500 նոր դեպք վերջին 24 ժամվա ընթացքում ՝ ընդհանուր հիվանդների թիվը մոտեցնելով 25 հազարի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը դեռ առջևում է:


Իր հերթին Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է 1,343 նոր դեպք: Հիվանդների ընդհանուր թիվը անցել է 83 հազարը, նշում են պաշտոնական աղբյուրները: Իրանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 5200 մարդ: Արդեն վեցերորդ օրն էր, որ Իրանում նկատվում է երկնիշ մահացության աճ: Թեհրանում սակայն շաբաթ օրը թույլատրվել է վերսկսել ցածր ռիսկային բիզնեսը: Մեկ շաբաթ առաջ նմանատիպ որոշում է կայացվել երկրի այլ շրջանների վերաբերյալ:


Հայաստանում երկուշաբթի օրվա երկրորդ կեսին ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 1339 մարդ, ըստ Ջոն Հոպկինս համալսարանի տվյալների: Նույն աղբյուրի հաղորդմամբ ընդնահուր մահացության թիվը կազմում է 22 մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր