Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել համախմբման առաջարկով          Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

16 մար 2020 15:07

Չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը.կարող են պարունակել վիրուսային տարրեր

Հարգելի քաղաքացիներ,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը:

Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր:


Այդպիսի ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:
Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր