Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 մար 2020 13:28

Թորոսյանը չբացառեց երկրորդային էպիդեմիան. այսիքն՝ չկա մի տեղ, որտեղ ասում են՝ մարեցին էպիդեմիան

«Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 115 դեպք կա, բոլորի վիճակը բավարար է»,- կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ 38 աստիճանից բարձր ջերմություն ունեն 5 հոգի, 39-ից բարձր ջերմություն ունեցող չունեն։ 34 հոգի ունի 37 ու բարձր ջերմություն։ 60-ից բարձր տարիքի 13 հիվանդ ունեն, ոչ մեկի ջերմությունը բարձրերի մեջ չի մտնում։
«Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ընդգծեց նախարարը։
Ա. Թորոսյանն ասաց, որ նույն տրամաբանությամբ շարունակում են հոսպիտալիզացիան. այսինքն՝  երբ հաստատված դեպք են ունենում, պահում են բժիշկների հսկողության տակ, դրանից հետո նրանց հետ շփում ունեցողների շրջանակը մեկուսացնում են հատուկ վայրերում, որոշ դեպքերում իրականացնում են ինքնամեկուսացում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակ է տիրում աշխարհում կորոնավիրուսի հետ կապված։
Արսեն Թորոսյանն ասաց, որ օջախները, որտեղ սկսվել են բռնկումները, մարում են։ Խոսքը Չինաստանի մասին է, որտեղ երեկ որևէ դեպք չի արձանագրվել։ Նա չբացառեց նաև երկրորդային էպիդեմիան. այսիքն՝ չկա մի տեղ, որտեղ ասում են՝ մարեցին էպիդեմիան, 100 տոկոսով ապահովագրված են երկրորդային էպիդեմիայից։
Բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում,  Արևմտյան Եվրոպայում, դեպքերն արդեն 10 հազարի են հասնում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում արձանագրված դեպքերը՝ 30 հազար և ավելի, մահերի թիվը մոտենում է 3000-ի։ Մահացողների մեծ մասը բարձր տարիք մարդիկ են՝ 70 և ավելի։
«Հիմնականում՝ տարիք և կողքից խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ են ամենախոցելի մարդիկ։  Շփումների, շարժվելու սահմանափակելու կոչերն այդ մարդկանց համար շեշտում ենք»,- ասաց նախարարը։
Դեպքերի ճնշող մեծամասնությունը հյուսիսային կիսագնդում է, պայմանավորված է ամառ-ձմեռ  սեզոնով։ Ա. Թորոսյանը գրեթե վստահ է, որ աշխարհի բոլոր երկրներում կա կորոնավիրուս, այլ հարց է՝ հայտնաբերման հնարավորությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր