20:37 - Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն նույնպես էժանացել է         16:27 - Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին      16:08 - Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել    

20 մար 2020 15:57

Տեսանյութ.Էջմիածնի տարեց բնակչուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, ունի ջերմություն, սակայն թեստ չի հանձնել, չի հոսպիտալացվել. «Փաստինֆո»

Էջմիածնի տարեց բնակչուհիներից մեկը «Փաստինֆո»-ին ահազանգել է Էջմիածնի պոլիկլինիկայում ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին։ Նա մի քանի օր, ինչ ունի ջերմություն, սակայն միայն իր ցուցաբերած համառության արդյունքում են հետազոտելու պարզել, որ ունի թոքաբորբ, բայց չեն հոսպիտալացրել, այլ տուն են ուղարկել։ «Երեկ առավոտյան ժամը 09:30-ին եղել եմ պոլիկլինիկայում,մեր Էջմիածնի պոլիկլինիկայում: Մեր թաղամասի բժշկուհուն եմ մոտեցել: Մի քանի օր առաջ էլ էի եղել իր մոտ, հոդացավեր ունեի: Անալիզներ եմ հանձնել, բուժումները նշանակել է: Ասել է՝ 10 օր հետ կգաս:
Բայց ես երկու օր ջերմություն եմ ունեցել՝ 37 աստիճան, ուղղակի ուժեղ անձրևներ էր, չկարողացա գնալ: Երեկ անձրև չկար, գնացի առավոտ շուտ: Ասեցի՝ վատ եմ զգում, ջերմություն ունեմ: Իրենք ջերմաչափ տվեցին՝ ջերմությունս 37 աստիճան էր: Նա լսեց ինձ, ոչինչ չասեց: Ասեցի՝ բժշկուհի, ուզում եմ նկարվել, ինքն ասեց՝ բայց ինչի համար ես ուզում նկարվել, ասացի՝ ես կասկածում եմ թոքերս, ինչից է ինձ մոտ ջերմություն 37-37,5: Նա էլ ասաց՝ ինչ նկարվես, ոչինչ չկա քո մոտ, թոքերդ լսել եմ, որ գնաս կասեն՝ այս ինչ բժիշկ է, ոչինչ չի հասկանում»,- պատմեց Էջմիածին քաղաքի բնակչուհի Է.Ասատրյանը:
Նրա խոսքով՝ համառելուց հետո բժիշկն ուղեգիր է տվել և ինքն անցել է ռենտգեն հետազոտություն, որից հետո բժիշկը արդյունքները տարել է թաղամասային բժշկուհու մոտ և այդ ժամանակ վերջինս ասել է, որ թեթև խզոցներ է լսել եւ միայն դրանից հետո կնոջ նկատմամբ բուժում է նշանակվել, սակայն առանց հոսպիտալացնելու ցուցումի։
«Նշանակումներն արել են՝ եկել եմ տուն: Երեկ ստացել եմ առաջին ասեղը, հիմա բոլորն էլ վախենում են գալ և սրսկել: Ես էլ մնացել եմ առանց սրսկվել: Երեկ խնդրել եմ, որ հորեղբորս աղջիկը գա, նա դիմակով և ձեռնոցներով մոտեցավ, սրսկեց ու էլ չեկավ»,- ասաց նա՝ ահազանգելով, որ զրկվել է բուժօնգություն ստանալու հնարավորությունից։ Վերջինս ապրում է միայնակ։
Հարցին, թե արդյո՞ք այս պահին ունի ջերմություն, կինն ասաց, որ այս պահին չունի, որովհետև դեղեր է օգտագործում:
«Երբ ջերմությունս բարձրանում էր 37-37,5՝ խմում էի Նուրոֆեն»- ասաց նա:
Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք պոլիկլինիկայում իրեն առաջարկել են կորոնավիրուսի թեստ անցնել, նա բացասական արձագանքեց՝ նշելով, որ ոչինչ չեն առաջարկել և ռենտգեն հետազոտություն անցել է ստիպողաբար:
Ստացած ահազանգի մասին «Փաստինֆո»-ն տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարին, որն ի պատասխան նշեց, որ Պոլիկլինիկայում կորոնավիրուսի թեստ չեն անցնում, այլ՝ համապատասխան ցուցումով թեստն անցնում են համապատասխան հիվանդանոցում: Ահազանգած կնոջ տվյալները «Փաստինֆո»-ն փոխանցել է նաեւ նախարարությանը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր