Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

21 մար 2020 10:55

Տեսանյութ. ԱՆ. Կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբի 11 հաստատված դեպք կա

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ տեղը չէ, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված հայաստանցիները։ Գիշերը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք ունենք ևս հինգ բուժհաստատություն, ևս երկուսը մարզերում, որտեղ կան քիչ պացիենտներ։ Սա շարունակական պրոցես է լինելու, այս հիվանդանոցների թիվն ընթացքում միգուցե աճի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այլ հիվանդանոցներ ուղարկվում են գրեթե առանց ախտանշանների դեպքերը։
Թեթև ախտանիշներ ունեցող հիվանդները շարունակում են մնալ «Նորք»-ում, հիվանդանոցը կորոնավիրուսի բուժման մասով կենտրոնական դեր է կատարում։
«Այս պահին ռենտգեն հետազոտությամբ հաստատված թոքաբորբի 11 դեպք ունենք, որոնցից երեքին է անհրաժեշտ եղել ինտենսիվ թերապիա։ Այժմ նրանք գտնվում են այդ բաժանմունքում, որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց նա։
Թորոսյանը համարում է, որ կորոնավիրուսի լայն տարածումը կարողացել են կանխել վարակակիրների ու նրանց հետ շփում ունեցած մարդկանց մեկուսացմամբ։
«Սակայն գիտեք, դա անվերջ շարունակել հնարավոր չէ։ Այս պահին ունենք 600-ից ավելի մեկուսացվածներ Հայաստանի տարբեր մարզերում, բայց համարում ենք, որ այդ ռեզերվը մոտենում է ավարտին։ Մենք պլանավորում ենք, որ կանխարգելիչ գործողությունները պետք է կատարենք ինքնամեկուսացումով։ Փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները միշտ չէ, որ հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչը անհրաժեշտ է հենց իրենց ու իրենց հարազատներին ու մնացած բոլոր քաղաքացիների համար»,-նշեց նա՝ ավելացնելով, որ հենց դրանով էր պայմանավորված ԱԺ արտահեր նիստի անցկացումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր