Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

21 մար 2020 13:05

Վրաստանի պաշտպանության ուժերը կորոնավիրուսի պատճառով անցնում են զորանոցային իրավիճակի

Վրաստանի պաշտպանության ուժերը կորոնավիրուսի պատճառով անցնում են զորանոցային իրավիճակի: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Զորանոցային իրավիճակի ժամանակ զինվորներին կարգելվի լքել ռազմաբազան: Այդ կանխարգելիչ միջոցները զգալիորեն կնվազեցնեն բազայում վիրուսի տարածման հնարավորությունը: Նման իրավիճակի անցումը նպատակ ունի պաշտպանել զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին»,- ասել է նախարարը:


Ղարիբաշվիլին հիշեցրել է նաեւ այն միջոցների մասին, որոնք ՊՆ-ն ձեռնարկել է՝ կառավարության կոորդինացիոն միջգերատեսչական խորհրդի խորհուրդների հիման վրա:
Հատուկ խմբերը կստուգեն զինծառայողների ջերմությունը: Շենքերում հասանելի են համապատասխան ախտահանող եւ հիգիենիկ միջոցները: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր