14:35 - Կորոնավիրուսից մահացածների դիահերձումը պետք է անցկացվի գիտական նպատակներով.համաճարակաբան         14:06 - Հենց դուք եք խուճապը տարածում.ամբողջ համացանցը համալիրի նկարներն է,այդ պանիկան ժողովրդի մեջ մի գցեք      13:46 - Կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները.Վարակվածների թվով աշխարհում 1-ին տեղում է ԱՄՆ-ն, մահվան դեպքերով՝ Իտալիան    

21 մար 2020 22:13

ԱՄՆ ֆինանսավորման դադարեցումից Արցախում «The Halo Trust»-ի աշխատանքը չի տուժի. Արայիկ Հարությունյան

ԱՄՆ ֆինանսավորման դադարեցումից Արցախում «The Halo Trust»-ի աշխատանքը չի տուժի. Արայիկ Հարությունյան«Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ կողմից Արցախի ֆինանսավորման դադարեցմանը, որը քննարկել է «The Halo Trust» կազմակերպության աշխատակիցների հետ:
 
 
Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր տեղեկացանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը որոշում է կայացրել՝ դադարեցնելու Արցախին տրամադրվող ֆինանսական ամենամյա օգնությունը, որը հիմնականում ուղղվում էր մեզ համար կենսական նշանակություն ունեցող ականազերծման աշխատանքներին: Իհարկե, իմ ափսոսանքն եմ հայտնում այս առթիվ, քանի որ, Հայաստանից բացի, ԱՄՆ-ն միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում մեր հանրապետությանը: Միևնույն ժամանակ՝ իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուղղում Միացյալ Նահանգների նախորդ բոլոր իշխանությունների ներկայացուցիչներին՝ Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական այդ մեծ օգնության համար:
 
Սիրելի՛ բարեկամներ
Ստեղծված իրավիճակն այսօր քննարկել եմ ինչպես իմ գլխավորած քաղաքական դաշինքի պատասխանատուների, այնպես էլ Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «The Halo Trust» միջազգային կազմակերպության աշխատակիցների հետ: Բարձր գնահատելով կառույցի գործունեությունը մեր երկրի ներքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման գործում՝ հավաստիացրել եմ, որ, քաղաքական առաջիկա գործընթացներում մեր հաջողության դեպքում, Արցախի կառավարությունը իր վրա կվերցնի ընկերությանը ֆինանսավորելու ամբողջ բեռը՝ ապահովելով մեր հանրապետության ողջ տարածքում կազմակերպության կողմից իրականացվող ականազերծման ծրագրերի անարգել ընթացքը: Բացի այդ, Խորհրդարանում հանդես կգանք օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ, որպեսզի «The Halo Trust» կազմակերպության աշխատակիցների գործունեությանը հատուկ կարգավիճակ տրվի, ինչը ենթադրում է այնպիսի սոցիալական երաշխիքներ, որոնք ունեն ուժային մարմինների աշխատակիցները: Այն կունենա նաև հետադարձ իրավական ուժ և աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելիս կտարածվի կառույցի բոլոր նախկին աշխատակիցների վրա: Իսկ կազմակերպության՝ աշխատանքային գործունեությունն իրականացնելիս կյանքով հատուցած անդամների ընտանիքները կստանան համապատասխան փոխհատուցում և կարգավիճակ, հաշմանդամություն ստացածների դեպքում նույնպես կվերանայվի կարգավիճակը:
 
Տեղեկացնեմ, որ օբյեկտիվ պատճառներով հարցը նախկինում երբեք քննարկման առարկա չի եղել կառույցի ղեկավարության համար: Բայց ներկայումս որևէ իրավական խոչընդոտ չկա, և մենք պատրաստ ենք կյանքի կոչել այն մինչև տարեվերջ:
 
Կարծում եմ՝ այս քայլով Արցախի իշխանությունները ոչ միայն արժանի կերպով կգնահատեն աշխատանքը մեր այն քաղաքացիների, ովքեր, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, օր ու գիշեր զբաղվում են մեր երկրի տարածքներն անվտանգ ու ապահով դարձնելով, այլև նոր հնարավորություն կընձեռեն այդ կազմակերպությանը՝ անխափան շարունակելու իր աշխատանքը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր