Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

23 մար 2020 10:36

Բացի վարչապետի հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. վարակվածների թիվը 194 է

Մարտի 22-ին, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է:
Կորոնավիրուսով վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Հաստատված դեպքերի հիմնական մասը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։
Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս 2 մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։
Հիշեցնենք, որ վարակով պայմանավորված երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե’ք տանը,
սահմանափակե’ք շփումները,
հետևե’ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է,
ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:?
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր