ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

24 մար 2020 14:20

Ինչո՞ւ է աշխատում «Գլորիա» կարի ֆաբրիկան.ով իրեն վատ է զգում կարող է չգալ աշխատանքի

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ Պարետատունը պաշտոնական հայտարարություն կտարածի` արտադրամասերի ժամանակավորապես փակվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:
«Կան հարցեր, որոնք իրենց միջազգային գործընկերների առաջ ունեն պարտավորություններ: Կան հարցեր նաեւ ժամկետների հետ կապված: Այնուամենայնիվ ֆաբրիկան սպասում է պարետատան պաշտոնական հրահանգին, որպեսզի միջազգային գործընկերներին ներկայացնեն տվյալ փաստաթղթերը: Եթե դա չներկայացնեն, ապա կդիտվի միջազգային պարտավորությունների խախտում»,- պատմեց Վանաձորի քաղաքապետը:



Նա հայտնեց նաեւ, որ ինքն առավոտյան հանդիպում է ունեցել ֆաբրիկայի տնօրենի հետ. «Դարբինյանն ասաց, որ խոսել է իր աշխատակիցների հետ, եկել այն պայմանավորվածությանը, որ ով իրեն վատ է զգում կարող է չգալ աշխատանքի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արտակարգ իրավիճակի պայմաններում երկրում լինելու են որոշակի խստացումներ, եւ, որ փակվելու են սրճարանները, ռեստորանները եւ միջին արտադրամասերի մի քանի մասնաճյուղեր, այնուամենայնիվ «Գլորիա» կարի ֆաբրիկան այս պահին աշխատում է:
Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ:  Ապաքինվել է 2 վարակակիր:
Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր