Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

24 մար 2020 15:18

Հայերեն ու ադրբեջաներեն տպագիր նյութեր կբաժանվեն Մառնեուլիում վարակի վերաբերյալ

Քվեմո-Քարթլիում կառավարության ներկայացուցիչ Շոթա Ռախվիաշվիլին ասել է, որ շարժական խմբեր են կազմվել, որոնք տեղում, էթնիկ խմբերի մայրենի լեզուներով վարակի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություններ են հասցնում:
Ըստ շրջանի ղեկավարի՝ տեղեկատվական ճիշտ արշավը տվել է իր արդյունքը, ու ներկայումս կարանտինային գոտում մարդկանց տեղաշարժի պակաս է նկատվում. «Վստահեցնում եմ, որ տեղեկատվություն տարածելու գործին կցված է յուրաքանչյուր օղակ, կան շարժվող խմբեր, ովքեր մարդկանց հասանելի լեզվով ճիշտ մեսիջներ են հասցնում, սրա շնորհիվ մարդկանց շարժը քչացել է: Սպասում ենք նաև հայերեն ու ադրբեջաներեն տպագիր նյութեր: Դրանք բաժանվելու են, որպեսզի առավելագույնս շատ մարդ իմանա», — ասում է Ռեխվիաշվիլին ու նշում, որ այս դժվար պահին ուրախացնող է, որ տեղի բնակչությունը ադեկվատ է արձագանքում իրադրությանը: Նա նաև տեղեկացրել է, որ բուժաշխատողները տեղում հետազոտում են բնակիչներին՝ տնետուն անցնելով:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ կառավարության որոշմամբ Մառնեուլին ու Բոլնիսին հայտարարվել են կարանտինային գոտի, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը:



aliq.ge

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր