Նոր վիրո՞ւս.Չինաստանում հանտավիրուսից առաջին անգամ մարդ է մահացել

Լրատվամիջոցը հայտնում է, որ Յունանից մեկ այլ նահանգ ճանապարհորդելիս ավտոբուսի մեջ մահացել է ուղևոր, ում մոտ ախտորոշվել է հանտավիրուս։
Նույն ավտոբուսի մեջ գտնվող 31 մարդ թեստավորվել է։
Լուրի հրապարակումից հետո, Twitter-ում ստեղծվել է նոր հեշթեգ` #hantavirus:
Հայտնի է՝ հանտավիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում և համաճարակային վտանգ չի ներկայացնում։ Դրանով հնարավոր է վարակվել կրծողների մեզի, կալի և թուքի հետ շփման արդյունքում։