Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 մար 2020 10:57

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի բացակայությունը կասկածների տեղիք են տալիս

Հյուսիսային Կորեայի` քաղաքացիների նկատմամբ խիստ վերահսկողության ու երկրի համեմատաբար երիտասարդ բնակչություն ունենալու առանձնահատկությունները, ինչպես նաև երկրի իշխանությունների ծայրահեղական քայլերը կարող էին դրական դեր խաղալ կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանությունների հայտարարությունները երկրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի բացակայության մասին կասկածների տեղիք են տալիս: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել են հարավկորեացի փորձագետները:

«Որքան ավելի թույլ է երկրում առողջապահական համակարգը, այնքան մարդկանց մոտ ավելի զարգացած է անձնական իմունիտետը՝ զարգացած երկրների համեմատ: Հյուսիսային Կորեայի դեպքում բնակչության ծերացման մակարդակը շատ ավելի ցածր է, քան Ճապոնիայում և Հարավային Կորեայում, այդ իսկ պատճառով վնասը կորոնավիրուսից կարող է շատ ավելի քիչ լինել»,-հայտարարել է Քյոննամում միջկորեական համագործակցության հետազոտությունների կենտրոնի գիտնականների խմբի ղեկավար Կիմ Հյոկը:
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունների հարցերով փորձագետ, Քյոնսանի համալսարանի պրոֆեսոր Պակ Չոն Չխոլն էլ հայտարարել է, որ նույնիսկ հաշվի առնելով վարակվածների մասին տեղեկատվությունները թաքցնելու հնարավորությունը՝ Հյուսիսային Կորեան հնարավոր է դժվարություններ ունենա վարակվածներին հայտնաբերելու գործում:
Փորձագետը հատկանշական է համարել, որ Հյուսիսային Կորեան դեռևս հունվարին, երբ կորոնավիրուսը շատ տարածված չէր, փակել էր սահմանը Չինաստանի հետ, և եզրակացրել է, որ դա տեղի է ունեցել Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև համագործակցության ու տեղեկատվության փոխանակման արդյունքում: Որոշ ժամանակ անց Հյուսիսային Կորեան բացել է սահմանը, բայց արդեն Չինաստանն է արգելել իր քաղաքացիներին այցելել այդ երկիր, ինչը խոսում է Չինաստանի իշխանությունների տեղեկացվածության մասին այդ երկրում կորոնավիրուսի առկայության մասին:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր