Այդ համակարգի ամեն մի օղակ պատրաստ է որևէ հայի հետ անել այն ամենը, ինչի պատրաստ է ադրբեջանցի հատուկջոկատայինը          18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ       Տեսանյութ․ Ձեր խղճի մտոք եք գործել՝ 18-ամյա Դավիթի երկամսյա կալանքի որոշման հետ կապված. լրագրողը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին    

25 մար 2020 11:15

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը:
ԿԲ-ի տարածած հայտարարությունում ասվում է. «Վարկատու եւ վարկառու սուբյեկտների  հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով եւ կարգավորվում են ՀՀ Վարչական օրենսգրքով:



Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների եւ սպասումների հետ:
ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները:
ՀՀ կենտրոնական բանկը եւս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից եւ առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատել ֆինանսական կազմակերպության հետ ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ այլ հարցերի համար զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով կամ էլ. նամակ գրել consumerinfo@cba.am հասցեին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր