«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

25 մար 2020 11:35

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին գիտնականներն ուրախալի լուր են հայտնել

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին գիտնականներն ուրախալի լուր են հայտնել՝ նշելով, որ վարակի դեմ պատվաստանյութը պատրաստ լինելուց հետո տևական ժամանակով հուսալի պաշտպանություն կապահովի, գրում է Daily Mail-ը:

Մասնավորապես Ջոն Հոփքինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի կենսաբան Փիթեր Թեյլենը պատմել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի մուտացիան արագ չի ընթանում, ինչը նշանակում է, որ դրա դեմ պատվաստանյութը տարիներ շարունակ ապահով պաշտպանություն կունենա:

Մինչդեռ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի թարմացվում են, քանի որ նման վարակները շատ արագ են մուտացիայի ենթարկվում:

Մասնագետը նշել է, որ պատվաստանյութի թարմացման հաճախականությունը կապված է վարակի մուտացիայի արագությունից: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը բավական դանդաղ է մուտացիայի ենթարկվում և այս առումով նման է կարմրուկին և ջրծաղկին:

Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մեկուկես տարուց ոչ շուտ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր