Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

25 մար 2020 13:56

16:00-ից հետո ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն. ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ ոստիկանությունը, որին վստահված է արտակարգ իրավիճակի ընթացքում հրամանատարի հանձնարարականների կատարման մոնիտորինգի գործառույթները, մինչեւ 16:00-ն ավելի լոյալ վերաբերմունք կցուցաբերի խախտողների նկատմամբ, նշված ժամից հետո միջոցներն ավելի կխստանան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Ըստ նրա` այս կերպ ոստիկանությունը ձգտում է քաղաքացիներին պարզաբանել, կոչ անել կատարել պահանջները: Մհրյանը նշել է, որ ոստիկանությունը երեկվանից սկսել է վերահսկողություն իրականացնել. քաղաքացիներին կարգադրվել է առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ: Եթե քաղաքացին դուրս է գալիս տնից, ապա նա պետք է իր հետ անձը հաստատող փաստաթուղթ եւ իր իսկ կողմից գրված տեղեկանք ունենա դուրս գալու ժամի, ուղղության եւ վերադարձի նախատեսված ժամի մասին: Փոխոստիկանապետը նշել է, որ կան բացառություններ, ում թույլատրվում է գործունեություն ծավալել:
Մhրյանը հայտնել է, որ արդեն իսկ 92 քաղաքացի է տուգանվել անձնական ավտոմեքենայի մեջ երկու անձից ավել գտնվելու մասին պահանջի խախտման համար: Պարադոքսն այն է, որ հասարակական տրանսպորտը գործում է, եւ այնտեղ թույլատրվում է նստատեղերի թվին հավասար մարդկանց տեղափոխել: Միեւնույն ժամանակ, Հայկ Մհրյանը համաձայնել է, որ տնից դուրս գալու նպատակի մասին փաստաթուղթը կարող է որպես վիրուսի փոխանցման աղբյուր ծառայել: «Ոստիկանությունը փորձելու է հնարավորինս պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները: Կաշխատենք, որպեսզի փաստաթուղթը փոխանցման միջոց չդառնա», - ասել է փոխոստիկանապետը: Պատասխանելով այս պահանջի նպատակի վերաբերյալ հարցին, Մհրյանն ասել է. «Եթե մարդը վերցնի գրիչը եւ գրի` ուր եւ ինչու է գնում, մտադրությունները շարադրելիս պատասխանատվությունը մի փոքր կբարձրանա»:
Հարցին, պետք է արդյոք ունենալ այդ փաստաթուղթը աղբը թափելիս, փոխոստիկանապետը նշել է, որ նման դեպքերում տեսուչները կարող են հասկանալով մոտենալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր