Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

26 մար 2020 11:16

Երկու պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է. նրանցից մեկը հայ չէ.որևէ բուժում չստացող քաղաքացիներին կտեղավորենք հյուրանոցներում

Այս պահին ունենք կորոնավիրուսի 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ. մյուսը ՀՀ քաղաքացի է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

«Այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացման դեպք: Մոտ 100 քաղաքացիներ մեկուսացված ռեժիմից դուրս են եկել: Նրանց մոտ ախտորոշումը բացասական է եղել, չեն էլ հիվանդացել: Այսօր էլ սպասում ենք առողջացման եւ ապամեկուսացման դեպքերի»,-ասաց Փաշինյանը:
Մենք այսօր հիվանդանոցային հնարավորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք. այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որեւէ բուժում չեն ստանում:Այդ պացիենտների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց վիճակը թեթեւ է, որեւէ բուժում չեն ստանում. «Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի եւ պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում եւ որոշեցինք, որ թեթեւ դեպքերին, որոնք ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքներ:
Պետք է շարունակենք այս քաղաքականությունը: Սա նաեւ օգտակար է տնտեսության առումով, քանի որ հյուրանոցները այսօր դատարկ են: Այստեղ իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված, բայց հյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, որ  տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կորոնավիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել եւս եթե ախտահանվեն հետո»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այդ ցուցումները հստակ կտրվեն, եւ որ այսօր էլ ախտահանվում են այն 7 վայրերը, որտեղ կան մեկուսացած մարդիկ:
Փաշինյանի խոսքով, պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ այնպիսի գին սահմանվի, որը չի կարող շուկայական լինել. «Մենք, իհարկե, արտակարգ դրության պայմաններում մենք ունենք հնարավորություն վարչական որոշումով հարցը լուծել, բայց այդ ճանապարհով չենք գնա, կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր