Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում մթերման կայաններով չի զբաղվել, դրա համար մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն          Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ       Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը    

26 մար 2020 12:16

Իտալիայում կորոնավիրուսով վարակված բուժքույրն ինքնասպան է եղել. Daily Mail

Իտալիայի Մոնցա քաղաքից 34-ամյա բուժքույր Դանիելա Տրեցցին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, գրում է Daily Mail-ը:
Տրեցցին աշխատել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն մարտի 10-ից գտնվել է կարանտինի մեջ, քանի որ նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել: Երբ թեստը դրական արդյունք է տվել, նա ինքնասպան է եղել:
Իտալիայի բուժքույրների ազգային ֆեդերացիան հաստատել է նրա մահն ու այդ կապակցությամբ անհանգստություն հայտնել: Ֆեդերացիան նշել է, որ կինը սթրես է տարել, քանի որ վախեցել է, որ կարող է վարակել այլ մարդկանց:    

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր