Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

27 մար 2020 13:37

Իտալիայի հարավային շրջանների իշխանությունները վախենում են համավարակի «տաք կետը» կտեղափոխվի երկրի հարավ

Կամպանիա շրջանի ղեկավար Վինչենցո դե Լուկան դիմել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեին և բողոքել, որ կենտրոնական իշխանությունները չեն տրամադրել իրենց խոստացված արհեստական շնչառության սարքերը: Այս մասին հաղորդում է BBC- ն մարտի 27-ին:

Իտալիայի հարավային շրջաններում կորոնավիրուսն արագ տարածվում է, որի հետևանքով կտրուկ աճում է մահացությունը, ուստի իշխանությունները վախենում են, որ համավարակի «տաք կետը» կտեղափոխվի երկրի հարավ:
Կամպանիայում գրանցվել է 74 մահվան դեպք, Լացիոյում՝ 95, ինչը մտահոգիչ ազդանշան է Իտալիայի համար: Երկրի հարավում առողջապահական համակարգը համարվում է ոչ այնքան զարգացած, որքան հարուստ հյուսիսինը:
«Կա իրական հեռանկար, որ Լոմբարդիայի ողբերգությունը շուտով կդառնա հարավի ողբերգությունը: Մենք գտնվում ենք վարակի մեծ տարածման եզրին»,- գրել է Դե Լուկան Իտալիայի վարչապետին:
Իր հերթին, վարչապետը խոստացել է 25 միլիարդ եվրո արժողությամբ երկրորդ տնտեսական փաթեթը՝ երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր