Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, ևս 50 տարի ժամկետի երկարացման հնարավորությամբ          Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց       ՀՀ-ն ու ԱՄՆ-ը հրապարակել են ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն    

27 մար 2020 16:23

Մի՛ տարածեք կեղծ լուրեր և մի՛ վախեցրեք քաղաքացիներին.ՌԴ Պետդումայի բոլոր պատգամավորները կորոնավիրուսային թեստավորման կենթարկվեն

ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական Անաստասիա Կաշևարովայի խոսքերով՝ խորհրդարանի բոլոր պատգամավորները մարտի 30-ին կանցնեն կորոնավիրուսային թեստ, հայտնում է ТАСС-ը: Նա շեշտել է, որ այս պահին Դումայում հիվանդության դեպքեր չեն գրանցվել:

«Հաջորդ շաբաթ բոլոր այն պատգամավորները, ովքեր հանդիպել են ընտրողների հետ, կվերադառնան Մոսկվա և կաշխատեն նույն շենքում, իսկ լիագումար նիստի ընթացքում՝ նույն տարածքում … Նախքան լիագումար նիստերի շաբաթը սկսելը ճիշտ կլինի, որ բոլոր պատգամավորները մարտի 30-ին նոր կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստավորման ենթարկվեն»,- Telegram-ում գրել է Կաշևարովան:
«Պետդումայում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: Մի՛ տարածեք կեղծ լուրեր և մի՛ վախեցրեք քաղաքացիներին: Երկու տեղակալները մեկուսացված են, քանի որ շփում են ունեցել այն անձի հետ, ում մոտ կասկածվել է կորոնավիրուս: Մենք, մեր կողմից, ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները»,- ավելացրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր