Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 մար 2020 13:36

Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին

Կառավարությունն այսօր հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը:
Այս այդմ՝ աջակցություն կտրամադրվի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցներին և գեղեցկության սրահներին, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողներին և ԱՁ-ներին:
     Ըստ նախագծի՝ տուժած ոլորտ չեն համարվում մանրածախ առևտրի այն ծառայությունները, որոնք վաճառում են սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:
Վարձու աշխատողները շահառու են համարվում, եթե 2020-ի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերը նշված տուժած ոլորտների աշխատողներ:
     «Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ վարձու աշխատողի 2020թ․ հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան՝ նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան՝ նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը»,- նիստի ժամանակ մանրամասնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Անհատ ձեռնարկատերերի դեպքում աջակցության չափի հաշվարկը կատարվելու է՝ հաշվի առնելով 2019-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը։ Այս դեպքում նույնպես, աջակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձն է և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկն է։
Աջակցությունը տրամադրվելու է շահառուի կողմից www.online.ssa.am կայքում սահմանված կարգով, էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա՝ ապրիլի 9-ից սկսած։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր